ԱՄՆ-ն Վենեսուելայից շուկայական գնով կստանա 30 միլիոնից մինչև 50 միլիոն բարել նավթ. Թրամփ
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կմատակարարի 30 միլիոնից մինչև 50 միլիոն բարել…
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կմատակարարի 30 միլիոնից մինչև 50 միլիոն բարել նավթ: Թրամփը խոստացել է այդ նավթի վաճառքից ստացված հասույթն օգտագործել «ի շահ երկու երկրի ժողովուրդների»։ Սպիտակ տունը ուրբաթ հանդիպում է կազմակերպելու ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու Վենեսուելայի իրավիճակը: Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Կարակասի վրա, այդ երկրի հսկայական, բայց…
Հունվարի 6-ի կեսօրին Հալեպում բախումներ են սկսվել Սիրիայի բանակի և Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF) քրդական ներքին անվտանգության ստորաբաժանումների միջև։ Այդ մասին Հալեպից հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը։ Բախումների հարակից տարածքներում գտնվում են հայաբնակ թաղամասեր, որոնք նույնպես հայտնվել են վտանգավոր գոտում։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև երեկոյան ժամերն արձանագրվել է առնվազն 4 զոհ, 15 վիրավոր, այդ…
Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության՝ հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից; Նշվում է, որ Դելսի Ռոդրիգեսի՝ նախագահի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնելը ցույց է տալիս Հանրապետության կառավարության վճռականությունը՝ պահպանելու իշխանության ուղղահայաց կառավարումը և կասեցնելու սահմանադրական ճգնաժամի ռիսկերը: «Ռուսաստանը հաջողություն է մաղթում նրան ծառացած խնդիրների լուծման գործում, պատրաստ է շարունակել…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում հադիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել հակամարտության կարգավորման հարցեր: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին առաջնորդության և Ուկրաինային օգնելու պատրաստակամության համար: «Նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ խոսել ենք ռուսական ահաբեկչությանը հակազդելու Ուկրաինայի իրական հնարավորությունների, մեր պաշտպանության և աջակցության մասին, որը կարող է ամրապնդել մեր դիրքերը դիվանագիտության մեջ։ Շատ…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները քննարկել են երկրների միջև երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, առևտրի նպատակային ծավալի հասնելուն ուղղված միջոցառումները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր: Անդրադարձ է եղել Գազայում և Վենեսուելայում տիրող իրավիճակին: Ավելի վաղ…
Վենեսուելացի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոն, որը նախորդ տարի ստացել էր Խաղաղության Նոբելյան մրցանակը, հայտարարել է, որ պատրաստ է այն հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեկնաբանելով Վենեսուելայում տեղի ունեցած վերջին զարգացումները: «Սա հսկայական պատմական քայլ է Վենեսուելայում ժողովրդավարական անցման համար»,- հայտարարել Է ընդդիմադիր գործիչը Fox News-ի եթերում։ Միևնույն ժամանակ Վենեսուելայում շարունակվում է լարվածությունը Նիկոլաս Մադուրոյի…
Սույն թվականի Հունվարի 6-ին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն և Աստվածահայտնությունը։ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում Սուրբ Ծննդյան Պատարագ մատուցեց Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը։ Արժ. Տ. Հայրը ըստ հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը, շնորհավորեց ներկա հավատացյալներին տոնի առթիվ և ներկայացրեց 2026թ․ Խաչքավորին։…
Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը նշանակվել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, գործակցում է ամերիկացի պաշտոնյաների հետ: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է՝ առաջիկա 30 օրում այդ երկրում ընտրություններ չեն անցկացվելու, քանի որ նախ հարկավոր է վերակառուցել Վենեսուելան և համապատասխան ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ: «Մենք պատերազմում ենք ոչ թե Վենեսուելայի, այլ թմրավաճառների…
Առնվազն 35 մարդ է զոհվել, ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է Իրանում մեկ շաբաթից ավելի շարունակվող ցույցերի ընթացքում՝ հայտնել է Human Rights Activists News Agency գործակալությունը։ Զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, չորս երեխա և անվտանգության ուժերի երկու աշխատակից: Իրանական Fars գործակալությունն իր հերթին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածների մասին: Տեղեկության համաձայն՝…
Եվրոպական հանձնաժողովը չի ճանաչում փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի լեգիտիմությունը՝ որպես Վենեսուելայի փաստացի ղեկավար՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը։ «ԵՄ-ն աջակցում է Վենեսուելայում ժողովրդավարական անցմանը, որը պետք է ներառի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Էդմունդո Գոնսալեսին և Մարիա Կորինա Մաչադոյին»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը։ Գոնսալեսը 2024 թվականի ընտրությունում նախագահ Նիկոլաս Մադուրոյի մրցակիցն…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսի անդամների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։ Քննարկվող օրինագիծը ներկայացրել է Սենատի երկկուսակցական անդամների խումբը 2025 թվականի ապրիլին։ Օրինագծի հիմնական հեղինակներն են Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) և Ռիչարդ Բլումենթալը (դեմոկրատ, Կոնեկտիկուտ)։ Նախաձեռնությունը նախատեսում է երկրորդական պատժամիջոցներ Ռուսաստանի առևտրային գործընկերների դեմ։ Օրենսդիրների առաջարկը ներառում է…
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել հարգել Վենեսուելայի ինքնիշխանությունը և աջակցել է երկրում ժողովրդավարության խաղաղ անցմանը` ԱՄՆ-ի կողմից Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։ Այդ մասին հայտնում է DW-ն՝ ներկայացնելով Եվրամիության պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում: Ըստ պարբերականի, հայտարարությունից հետևում է, որ Եվրամիության տեսանկյունից «Նիկոլաս Մադուրոն չունի ժողովրդավարական ճանապարհով ընտրված…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը: ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այդ հանրապետությունը «ղեկավարում է հիվանդ մարդ, որին դուր է գալիս կոկաին արտադրել և այն վաճառել Միացյալ Նահանգներում»։ Եթե Թրամփը չի բացառել ռազմական գործողությունը Կոլումբիայում, ապա Կուբայի հարցում, ըստ ԱՄՆ ղեկավարի, դրա անհրաժեշտությունը չի լինի: «Ես չեմ…
Դանիայի և Գրենլանդիայի կառավարությունների ղեկավարները քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները կղզու վերաբերյալ, որոնք արվել են Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողության քննարկումների ֆոնին` տեղեկացնում է Reuters-ը։ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նշել է, որ Դանիան և, հետևաբար, Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի անդամ են և պաշտպանված են դաշինքի անվտանգության երաշխիքներով։ Դանիան արդեն իսկ ունի պաշտպանական համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, որը…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստանձնելու է գլխավոր վարչական դերը Վենեսուելայի կառավարման գործում` գրել է Bloomberg-ը։ Նշվում է, որ Թրամփի թիմը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերի և պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ համատեղ, այս պահին մշակում է Վենեսուելայի կառավարման կառուցվածքը։ Վենեսուելայի Գերագույն դատարանը նախօրեին երկրի նախկին փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին նշանակել…
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, տեղափոխվել են Նյու Յորք` հաղորդել է CNN-ը։ Հունվարի 3-ի երեկոյան ՀԴԲ ինքնաթիռը նրանց տեղափոխել է Նյու Յորք նահանգում գտնվող Ստյուարտ ավիաբազա։ Այնտեղից Մադուրոյին և նրա կնոջն ուղղաթիռով տեղափոխել են Մանհեթեն՝ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) կենտրոնակայան, որտեղ վերցվել են նրանց կենսաչափական տվյալները։ Դրանից հետո…
ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյայի։ Ավելի վաղ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել են պետական ծառայողներ, զինվորականներ և խաղաղ բնակիչներ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում…
Վենեսուելայի գերված նախագահ Նիկոլաս Մադուրոն, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան: Axios պորտալի հաղորդմամբ՝ այդ հաստատությունը քաջածանոթ է իր «հայտնի բանտարկյալներով», որոնց թվում են սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի համախոհ Գիսլեյն Մաքսվելը, ամերիկացի ռեփեր Շոն Կոմբսը (Diddy), մեքսիկացի նարկոբարոն Գուսման Լոերան և այլք: Հիշեցնենք՝ դրանից մի քանի ժամ առաջ ինքնաթիռը, որում գտնվել են Մադուրոն ու նրա կինը՝…
Վաշինգտոնի վարչակազմն անցումային ժամանակահատվածում ստանձնում է Վենեսուելայի կառավարումը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդա նահանգի իր Մար-ա-Լագո կալվածքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք կկառավարենք այս երկիրը խմբով, մինչև չկարողանանք իրականացնել իշխանության համապատասխան, անվտանգ և ողջամիտ փոխանցում»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե որ ուժերը կամ անհատները կընդգրկվեն իր նշած վերահսկողական խմբում։ Թրամփը…
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ հատուկջոկատայինների շրջանում զոհեր չկան, սակայն մի քանի զինվորական վիրավորվել է՝ հայտարարել է ԱՄՆ նախագահն ասուլիսի ժամանակ: Դոնալդ Թրամփը նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Նիկոլաս Մադուրոյի հետ և կոչ արել «նահանջել», բայց վերջինս չի ցանկացել և փորձել է բանակցել ու գործարք կնքել: «Իսկ ես չէի ուզում բանակցել»,- նշել է…
ԱՄՆ-ում Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի Հարավային օկրուգում։ Մադուրոն, մասնավորապես, մեղադրվում է «թմրանյութային ահաբեկչության և կոկաինի ներմուծման նպատակով դավադրության, գնդացիրներ և պայթուցիկ սարքեր պահելու համար»: «Շուտով նրանք ամերիկյան հողի վրա կկանգնեն ամերիկյան դատարանի և ամերիկյան արդարադատության ողջ խստության առջև»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Դեռ 2020…
ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին՝ հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Նա տեղեկացրել է, որ տեղի ունեցածը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: «ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ պարոն Մադուրոն չունի լեգիտիմություն և պաշտպանել է խաղաղ անցումային շրջանը։ Բոլոր հանգամանքներում պետք է պահպանվեն միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները: Մենք զսպվածության…
Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի զինված ագրեսիայի ակտը խոր մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ դատապարտելով Վաշինգտոնի գործողությունները: Հայտարարության մեջ նշվում է, որ Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին միջամտության: Ռուսաստանն աջակցություն է հայտնել Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստի գումարմանը: Մոսկվան նաև համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդի հետ, և աջակցություն երկրի ղեկավարության…
Սպիտակ տունը Վենեսուելայի վերաբերյալ հայտարարություն կհրապարակի այն բանից հետո, երբ ԱՄՆ զինվորականները լքեն երկրի օդային տարածքը՝ հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ Կարակասում պայթյունները դադարել են, սակայն ԱՄՆ ռազմական ինքնաթիռները դեռ Վենեսուելայի օդային տարածքում են: Bloomberg-ն էլ գրում է, որ որ պայթյուններ են որոտացել Կարակասի համալիրի տարածքում, որտեղ գտնվում է Ուգո Չավեսի…
Վենեսուելան լուրջ ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից՝ հայտարարել է Հանրապետության արտգործնախարարությունը: «Այս հարձակման նպատակը Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների, մասնավորապես՝ նավթի և օգտակար հանածոների զավթումն է՝ նպատակ ունենալով բռնի կերպով խաթարել երկրի քաղաքական անկախությունը։ Դա նրանց չի հաջողվի։ Ավելի քան երկու հարյուր տարվա անկախությունից հետո ժողովուրդը և նրա օրինական կառավարությունը շարունակում են անսասան մնալ…
Այսօր վաղ առավոտից Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին հասցվել են ավիահարվածներ, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը: Քաղաքում լսվել են պայթյուններ, հրդեհներ են բռնկվել, ամբողջ թաղամասեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ենթադրվում է, որ հարվածները հասցրել է Միացյալ Նահանգները: Լրատվամիջոցների տվյալով՝ թիրախավորվել են այդ թվում՝ գեներալիսիմուս Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազան, Ֆորտ Տիունա նավահանգիստը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել…
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Իսլամական Հանրապետությունում ցուցարարների դեմ զենք կիրառելու դեպքում Վաշինգտոնն օգնության կհասնի նրանց: Ղալիբաֆը նշել է, որ այդ դեպքում Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաներին։ «Իմացե՛ք, որ իրանցիները միասնական են և վճռական են գործելու թշնամու դեմ»,- գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցի իր…
Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի բարձրահարկ շենքին՝ հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը: Խարկովի շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ տեղեկացրել է, որ տուժածների թիվը հասնում է 19-ի, որոնց թվում 6 ամսական երեխա կա: Փլատակներում կարող են մարդիկ լինել։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ շենքին հարվածել են երկու հրթիռով, դրանցից մեկը զգալիորեն վնասվել է։…
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Վերջինս տեղեկացրել է, որ ընդունել է առաջարկը: Մինչև 2025 թվականի նոյեմբերի վերջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Անդրիյ Երմակը։ Նա հրաժարական է տվել ուկրաինական ատոմակայանների օպերատորի՝ «Էներգոատոմի» շուրջ կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ Կիրիլ Բուդանովը ուկրաինական հետախուզությունը ղեկավարում է 2020 թվականից։ Նյութերը…
Թեհրանից արձագանքել են Իրանում ցույցերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին: Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին զգուշացրել է զերծ մնալ ճնշման ցանկացած փորձից: «Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է ամերիկյան փրկության փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Գազա: Միջամտության ցանկացած ձեռք, որը մտացածին պատրվակով ոտնձգություն կկատարի Իրանի անվտանգության դեմ, կկտրվի մինչև միջամտության հասնելը՝ ջախջախիչ…